Մատչելիության հղումներ

Շուտով ադրբեջանական կողմը «չի օգտվի Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից»


Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից շուտով ադրբեջանական կողմն այլևս չի օգտվելու, այսօր հրավիրված առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

Նա ընդգծեց՝ այժմ աշխատանքներ են տարվում ճանապարհների անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։

«Իհարկե առաջնահերթորեն ռուս խաղաղապահներն են այս պահին երաշխավորում անվտանգությունը և խոշոր առումով ապահովված է անտանգությունը։ Իհարկե փոքր դեպքեր, միջադեպեր եղել են, որոշ մասով արձագանքներ եղել են, կամ գործողություններ։ Կանխարգելիչ աշխատանքներ մեր Զինված ուժերն էլ, բնականաբար, կատարում են, որոնց մասին շատերն ուղղակի տեղյակ չեն, չեն էլ կարող պատկերացնել, թե ինչ կարող էր լինել, եթե այդ դեպքերը չկանխարգելվեին։ Այո՛, որոշակի լկտի վարք լինում է ադրբեջանական կողմից, այդ թվում՝ ճանապարհներով անցնելիս, բայց պետք է նշեմ, որ Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից շուտով՝ մի քանի ամսվա ընթացքում, ադրբեջանական կողմն այլևս ընդհանրապես չի օգտվելու։ Այս մասով լրացուցիչ աշխատանքներ տանում ենք նաև աշխատանքներ են տարվում այդ ճանապարհների անվտանգության մակարդակը բարձրացնելու, այդ թվում՝ գիշերային լուսավորվածության հարցերն են լուծվում, վերահսկողությունն է լրացուցիչ ուժեղացվում», - ասաց Բեգլարյանը։

Նշենք, որ ԿարմիրՇուկա-Շուշի ճանապարհին պարբերաբար միջադեպեր են գրացվում․ օրինակ՝ Սարուշեն - Կարմիր Գյուղ ճանապարհին ադրբեջանցիները քարկոծել էին հայերի մեքենաները։ Ադրբեջանցիները Կարմիր Շուկայից դեպի Շուշի գնում են այս հատվածով՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ Ճանապարհը հայկական վերահսկողության տակ է։

XS
SM
MD
LG