Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով․ ԱՄՆ պետդեպ


Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպում Նյու Յորքում, 19-ը սեպտեմբերի, 2022թ․
Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպում Նյու Յորքում, 19-ը սեպտեմբերի, 2022թ․

Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով, որը կարող է կողմերի համար առաջընթաց ապահովել, «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտարարել են ԱՄՆ պետդեպարտամենտից։

«Միացյալ Նահանգների կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի, որն էական նշանակություն ունի անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասի համար», - հայտնել են Պետդեպարտամենտից՝ նշելով, որ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել կողմերի հետ ցանկացած ձևաչափով։

Վաշինգտոնը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը և կողմերին մղում է այդ համաձայնագրի ստորագրմանը։ ԱՄՆ-ը նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մի քանի հանդիպումներ է անցկացրել։

Մինչ Երևանը վստահեցնում է, որ հայ-ադրբեջանական նոր էսկալացիայի որևէ հիմք չկա, խոսում է խաղաղության պայմանագիրն արագորեն ստորագրելու հնարավորություններից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Երևանին մեղադրում է խաղաղությանը խոչընդոտելու համար, կրկին պնդում, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, խնդրահարույց համարում զենք գնելու հայկական կողմի փորձերը, բարձրացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG