Մատչելիության հղումներ

Հայաստանում «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստման տարիքային շեմը հանվել է


Հուլիսի 1-ից Հայաստանում «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութով պատվաստումները կարող են իրականացվել ինչպես ռիսկի խմբերում, այնպես էլ 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով, հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Նախկինում «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված էին միայն 18 տարեկան և բարձր տարիքի քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Այսպիսով՝ Հայաստանում առկա COVID-19-ի դեմ բոլոր 3 պատվաստանյութերով` «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Կորոնավակ», կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG