Մատչելիության հղումներ

Հունիսի 27-ի դրությամբ Հայաստանում կատարվել է ավելի քան 74 հազար պատվաստում


Ըստ Առողջապահության նախարարության՝ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հունիսի 27-ի դրությամբ` կատարվել է 74 հազար 814 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 58 հազար 618, երկրորդ դեղաչափ` 16 հազար196։

Նախարարությունը հիշեցնում է, որ պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը․ կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները։ Պատվաստումներն անվճար են։

«ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG