Մատչելիության հղումներ

Հայաստանը Sputnik V-ի նոր խմբաքանակ է ձեռք բերել


Հայաստան է ներկրվել կորոնավիրուսի (COVID-19) դեմ «Սպուտնիկ Վի» (Գամ-Կովիդ-Վակ) պատվաստանյութի նոր խմբաքանակ` 30 հազար անձի համար (30 հազար առաջին բաղադրիչ, 30 հազար երկրորդ բաղադրիչ):

Հանրապետությունում համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:

Ռուսական «Սպուտնիկ Վի»-ով (Sputnik V) պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: Իսկ բրիտանաշվեդական «ԱստրաԶենեկա»-ով և չինական «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG