Մատչելիության հղումներ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի մեկ դեպք


Արցախում երեկ կատարել է 32 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք։

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսով այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8825 քաղաքացու հետազոտություն, որից 905-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախում ընդհանուր առմամբ հաստատվել է հիվանդության 2889 դեպք: Կատարվել է 26 հազար 277 թեստավորում:

XS
SM
MD
LG