Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 69-ով, բուժվածներինը՝ 69-ով, գրանցվել է մահվան 2 դեպք


Հայաստանում երեկ կատարվել է 3755 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 69 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ` առողջացածների թիվն ավելացել է 69-ով, գրանցվել է 2 մահվան դեպք:

Այսօր` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 224 հազար 797 դեպք, որոնցից 216 հազար 558-ն` առողջացած, 4508-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2633 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1 միլիոն 174 հազար 852 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1098 է:

XS
SM
MD
LG