Մատչելիության հղումներ

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել


Հունիսի 25-ին կատարվել է 42 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 888 դեպք: Կատարվել է 26 հազար 245 թեստավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG