Հայաստանում երեկ կատարվել է 3631 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 93 նոր դեպք: Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ 66 քաղաքացի առողջացել է, գրանցվել է մահվան ևս 1 դեպք:
Այսպիսով, ընդհանուր առմամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224 հազար 728 դեպք, որոնցից 216 հազար 489-ն` առողջացած, 4506-ը` մահվան ելքով: Ընդհանուր առմամբ կատարվել 1 միլիոն 171 հազար 97 թեստավորում:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1097 է:
COVID-19-ից այս պահին փաստացի բուժում է ստանում 2636 պացիենտ: