Մատչելիության հղումներ

Բայդեն-Պուտին հանդիպմանը քննարկվելու է նաև Ղարաբաղի հարցը


Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտնի և Ջո Բայդենի Ժնևում կայանալիք հանդիպմանը քննարկվելու է նաև Ղարաբաղի հարցը։ Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նրա խոսքով՝ քննարկելու են Մոսկվային ու Վաշինգտոնին հուզող բոլոր հարցերը, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունների հեռանկարները, չլուծված հարցերը, ռազմավարական կայունությունն ու տարածաշրջանային հակամարտությունները։

Ուշակովը նշել է, որ տարածաշրջանային խնդիրների թվում նախագահները քննարկելու են Մերձավոր Արևելքը, Սիրիան, Լիբիան, Իրանի միջուկային ծրագիրը, Աֆղանստանում, Կորեական թերակղզում և Լեռնային Ղարաբաղի կարգավորումը և ակնհայտորեն Ուկրաինայի իրավիճակը։

Նա նշել է, որ հանդիպման օրակարգը նախապատրաստելու համար «հիմնարար» աշխատանք է կատարվել, բնականաբար ինչ-ինչ տարաձայնություններ են եղել, չհամընկնող կետեր, բայց հետո արագորեն ընդհանուր հայտարարի են եկել, թե ինչ հարցեր են քննարկվելու և ովքեր են ներկա գտնվելու։

XS
SM
MD
LG