Մատչելիության հղումներ

Ժնևի Լա-Գրանժ դղյակը պատրաստվում է հյուրընկալել Բայդեն-Պուտին հանդիպումը


Հունիսի 16-ին Ժնևում հանդիպելու են Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինը։ Հանդիպումը կայանալու է Ժնևի լճի ափին գտնող Լա-Գրանժ 18-րդ դարի դղյակում, որը հիմա հին գրքերի ու ձեռագրերի գրապահոց է։ Առանձնատանը արդեն նախապատրաստական աշխատանքներ են ընթանում նախագահներին և նրանց գլխավորած պատվիրակություններին ընդունելու համար։

Շվեյցարիայի իշխանությունները ուժեղացնում են անվտանգությունը, այստեղ տեղակայվելու է ավելի քան երեք հազար ոստիկան։ Ժնևի օդային տարածքը հունիսի 15-17-ը փակվելու է։

«Մենք պատմական պահի նախաշեմին ենք», - լրագրողներին ասել է Շվեյցարիայի դաշնային ոստիկանապետի տեղակալ Ստեֆան Թայմերը, հիշեցնելով, որ վերջին անգամ ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդները Շվեյցարիայում հանդիպել են 2018-ին, իսկ 1985 թվականին Շվեյցարիայում կայացել է Ռեյգան-Գորբաչով հանդիպումը։

Ձեռնարկվող անվտանգության միջոցառումների անհրաժեշտության մասին նա ասել է, որ Շվեյցարիայում և Եվրոպայում ահաբեկչական սպառնալիքները բարձր են մնում, այդ թվում՝ ծայրահեղական խմբավորումների կողմից։

Ժնևում կայանալիք ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցությունները կլինի ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Ջո Բայդենի առաջին հանդիպումը Ռուսաստանի երկարամյա ղեկավարի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG