Մատչելիության հղումներ

Պաշտպանը խստիվ պահանջում է քաղաքական բոլոր ուժերից դադարեցնել հայհոյելը կամ դա բացահայտ խրախուսելը


Հայհոյանքը չի կարելի դարձել հանրային օրակարգի մաս, ֆեյսբուքյան իր էջում գրել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ խստիվ պահանջելով բոլոր քաղաքական ուժերից ու գործիչներից դադարեցնել հայհոյանքի հանրային օրակարգ զարգացնելու ու բացահայտ խրախուսելու արատավոր պահվածքը:

«Ցավոք, այս նախընտրական քարոզարշավի արատավոր երևույթ է դարձել հայհոյանքը: Եղկելի բառերով, սեռական բնույթի հայհոյանքներով տարբեր քաղաքական ուժեր ու գործիչներ իրար ուղիղ հրապարակային հայհոյում են: Զգուշացնում եմ, որ ձեր հայհոյանքի բառերը արագ տարածվում են մարդկանց մեջ, հետո մարդիկ իրար են հայհոյում, ձեզ են հայհոյում ձեր իսկ օգտագործած բառերով», - գրել է Թաթոյանը՝ շարունակելով․ - «Հայհոյանքը, այն էլ դա հրապարակային անելն ագրեսիվացնում է մթնոլորտը, ավելացնում է լարվածությունը»։

XS
SM
MD
LG