Մատչելիության հղումներ

Պուտինն ԱՄՆ-ի հետ անվտանգության հարցերով երկխոսության մեկնարկի հույս է հայտնել


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ առաջիկա հանդիպմանը գոնե պայմաններ կստեղծվեն անվտանգության հարցերով երկխոսություն սկսելու համար, այդ թվում նաև երրորդ երկրներում սպառազինություններ տեղակայելու հարցով։

Այս մասին Պուտինն ասել է մասնակցելով «Մոսկվա․ Պուտին․ Կրեմլ» հաղորդաշարին։ Հեռարձակված հատվածում Պուտինն ասում է, որ Ռուսաստանը իրեն միշտ զսպված է պահել և որևէ քայլ չի ձեռնարկել անվտանգության հարցերում ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարդացնելու ուղղությամբ։

Նա նշել է, որ Ռուսաստանն իր ռազմակայանը դուրս է բերել Կուբայից, իսկ Արևմուտքը Լեհաստանում ու Ռումինիայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր է տեղակայում։ «Կարող է և հարվածային միջոցներ տեղակայեն»,- ասել է նա։

XS
SM
MD
LG