Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 88-ով, բուժվածներինը՝ 120-ով, մահվան նոր դեպք չի գրանցվել


Երեկ Հայաստանում կատարվել է 3542 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք: Ապաքինվել է ևս 120 քաղաքացի:

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երեկ կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:

Այսպիսով, հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223 հազար 643 դեպք, որոնցից 215 հազար 118-ն` առողջացած, 4 հազար 482-ը` մահվան ելքով: Ընդհանուր առմամբ կատարվել 1 միլիոն 122 հազար 295 թեստավորում:

COVID-19-ից այս պահին փաստացի բուժում է ստանում 2 հազար 950 պացիենտ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1093 է:

XS
SM
MD
LG