Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ցուցանիշը հատել է 50 հազարի շեմը, հայտնում է Առողջապահության նախարարությունը՝ նշելով՝ հունիսի 8-ի դրությամբ կատարվել է 50 հազար 228 պատվաստում։
Նախարարությունը հիշեցնում է՝ «ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:
Նշենք, որ երեկ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 99 նոր դեպք, գրանցվել՝ հիվանդությունից մահվան 11 դեպք։ COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 129 մարդ։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսային հիվանդությունից Հայաստանում մահացել է 4 հազար 474 մարդ, ևս 1091 վարակակիր մահացել է այլ պատճառներով: