Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը աշխարհի 100 պետությունների պատվաստանյութի 500 միլիոն դեղաչափ կտրամադրի


Կորոնավիրուսի դեմ Pfizer/Biontech-ի պատվաստանյութը, արխիվ
Կորոնավիրուսի դեմ Pfizer/Biontech-ի պատվաստանյութը, արխիվ

Միացյալ Նահանգները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի շուրջ 500 միլիոն դեղաչափ կտարմադրի աշխարհի ավելի քան 100 պետությունների։ Այս մասին Reuters գործակալությանը հաղորդել են ամերիկյան կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները։

Գործակալության տեղեկություններով՝ Միացյալ Նահանգները ավելի քան 200 միլիոն դեղաչափ կտրամադրի արդեն այս տարի, մնացյալը՝ 2022 թվականի առաջին կեսին։

Ամերիկյան կառավարությունը պատվաստանյութի մատակարարումները կիրականացնի Առողջապահության համաշախարհային կազմակերպության միջոցով՝ COVAX ծրագրի շրջանակում։

The New York Times պարբերականի տեղեկություններով, ամերիկյան կառավարությունը պատվաստանյութերը ձեռք կբերի նվազեցված գներով՝ խուսափելով դեղագործական ընկերությունների համար գերշահույթ ապահովելուց։

XS
SM
MD
LG