Մատչելիության հղումներ

Բրիտանիայում մեկնարկում է «Մեծ յոթնյակի» առաջնորդների եռօրյա գագաթնաժողովը


Բրիտանիայում այսօր մեկնարկել է G7-ի գագաթնաժողովը։ Եռօրյա հանդիպման օրակարգի հիմնական հարցերն են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը, համաշխարհային տնտեսության վերականգնումը, կլիմայի փոփոխության ու գլոբալ ջերմացման խնդիրները, ինպես նաև Չինաստանի ու Ռուսաստանի հետ հարաբերությունները։

Միջազգային ասպարեզում Մոսկվայի գործողությունները ԱՄՆ-ն և դաշնակիցններն ագրեսիվ են համարում։

«Մեծ յոթնյակում» են Միացյալ Նահանգները, Կանադան, Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան: Գագաթնաժողովին հրավիրվել են նաև Ավստրալիայի, Հնդկաստանի, Հարավային Կորեայի ու Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչները։

XS
SM
MD
LG