Մատչելիության հղումներ

Արցախում երեկ հաստատվել է կորոնավիրուսի 1 դեպք՝ 33 թեստավորումից


Երեկ կատարվել է 33 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք:

Արցախի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 15 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8 հազար 220 քաղաքացու հետազոտություն, որից 874-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։ Ընդհանուր առմամբ կատարվել է 25 հազար 672 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 758 դեպք:

XS
SM
MD
LG