«Թուրքմենական ավիաուղիները» հայտարարել է, թե դադարեցնում է Աշխաբադ-Մոսկվա թռիչքները մեկ ամսով՝ դեկտեմբերից մինչև հաջորդ տարվա հունվարի վերջ։ Պատճառների մասին ընկերությունը ոչինչ չի հայտնել։
Որոշումը հրապարակվել է վերջին օրերին սաստկացող կասկածների ֆոնին, որոնց համաձայն՝ շաբաթասկզբին Ղազախստանում կործանված մարդատար ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ համակարգի կողմից։ Ավիավթարի հետևանքով զոհվել է 38 ուղևոր։
Թուրքմենստանն այս տարվա ընթացքում արդեն մեկ անգամ դադարեցրել էր թռիչքները դեպի Մոսկվա և Կազան՝ ուկրաինական անօդաչուների հարձակումներից հետո։