Մատչելիության հղումներ

Արցախում կատարվել է 51 թեստավորում, կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի հաստատվել


Արցախում հունիսի 8-ին կատարվել է 51 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել:

Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 15 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8 հազար 152 քաղաքացու հետազոտություն, որից 872-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ընդհանուր առմամբ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 756 դեպք, կատարվել է 25 հազար 604 թեստավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG