Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանային գյուղերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական զինծառայողները զբաղված են Հայաստանի Հանրապետության բնակիչների եղջերավոր կենդանիների գողություններով, իր ֆեյսբուքյան էջում գրել է օմբուդսմեն Արման Թաթոյանը՝ թվարկելով վերջին շրջանում տեղի ունեցած միջադեպերը:
«ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությունը ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից բացարձակ հրատապությամբ պահանջում է անվտանգության գոտու առկայություն», - ընդգծել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը: