Մատչելիության հղումներ

Վրաստանում մեկնարկել է 2020-ի աշնանը կայացած ընտրությունների արդյունքների մասնակի վերահաշվարկը


Խորհրդարանական ընտրություններ, Վրաստան, 2020թ․
Խորհրդարանական ընտրություններ, Վրաստան, 2020թ․

Վրաստանում մեկնարկել է 2020 թվականի աշնանը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերահաշվարկը։ Պատահականության սկզբունքով ընտրված 20 տեղամասերի արդյունքների հաշվարկով զբաղվում է խորհրդարանում ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովը։

Վերահաշվարկի մեկնարկից առաջ հանձնաժողովի ղեկավար Գիվի Միկանաձեն տեղեկացրել է, որ գործընթացն ամբողջությամբ տեսագրվելու է և շարունակվելու է երկու օր։

Ընտրությունների արդյունքների վերահաշվարկով զբաղվող հանձնաժողովը ստեղծվել էր փետրվարին՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ։

Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում կայացել էին 2020 թվականի հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 21-ին։ Պաշտոնական արդյունքների համաձայն «Վրացական երազանքը» դրանց ընթացքում ստացել է քվեների 48 տոկոսը։ Ընդդիմության ներկայացուցիչները, սակայն, հայտարարել էին համատարած խախտումների մասին՝ հայտարարելով նորընտիր խորհրդարանի աշխատանքի բոյկոտի մասին։

Ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվեց ապրիլի 19-ին՝ ընդդիմության և իշխանությունների միջև ԵՄ միջնորդությամբ կնքված համաձայնագրի ստորագրմամբ։

XS
SM
MD
LG