Մատչելիության հղումներ

Վրաստանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը


Վրաստանի տարածքում գտնվող 17 մեծամասնական ընտրատարածքներում այսօր մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը։ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ կեսօրին ընտրողների մասնակցության ակտիվությունը չէր գերազանցում 10 տոկոսը։

Խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը Վրաստանում կայացել էր երեք շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 31-ին, ավարտվելով իշխող «Վրացական երազանք» կուսակցության համոզիչ հաղթանակով։ Խորհրդարան անցած ընդդիմադիր կուսակցությունները, սակայն, հրաժարվել էին պատգամավորական մանդատներից՝ պնդելով, որ հոկտեմբերի 31-ին կայացած քվեարկությունն ուղեկցվել է զանգվածային կեղծիքներով։ «Վրացական Երազանքի» առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին այսօր, ընտրատեղամաս այցելելով, կոչ է արել ընդդիմադիր կուսակցություններին վերանայել մանդատներից հրաժարվելու որոշումը և մասնակցել նոր գումարման խորհրդարանի աշխատանքներին։

«Խորհրդարանում 9 կուսակցություններ են ներկայացված։ Որոշ քաղաքական ուժեր, սակայն, չափից ավելի զգացմունքային և հավակնոտ դիրք են որդեգրել։ Կարծում եմ, որ ի վերջո բանականությունը կհաղթի, և մենք բազմակուսակցական խորհրդարան կունենանք», - հայտարարել էր Իվանիշվիլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG