Մատչելիության հղումներ

Երևանում այսօր սպանված տղամարդը Գավառի բնակիչ էր, հայտնում է ՔԿ-ն


Երևանում` Աբովյան փողոցում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց այսօր հրազենային մահացու վիրավորում ստացած անձի ինքնությունը պարզվել է, նա Գավառ քաղաքի բնակիչ է՝ ծնված 1971թ.: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է:


Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Հնչել են կրակոցներ, սպանվել է մի տղամարդ։ Լրատվամիջոցները, հղում անելով սեփական աղբյուրներին, գրում են, որ սպանվածը քրեական հեղինակություն համարվող՝ քյավառցի Ռաֆոյի՝ Ռաֆայել Մարդոյանի թիկնապահն է։ Ըստ լրատվամիջոցների՝ հանցագործի թիրախը եղել է Ռաֆայել Մարդոյանը, որն այդ պահին գտնվել է դեպքի վայրին հարակից «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG