Այսօր առավոտյան կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում, Աբովյան փողոցի վրա մարդ է սպանվել։
Սպանված տղամարդու ինքնության մասին ոստիկանությունից առայժմ ոչինչ չեն հայտնում, այս պահին տեղեկությունները դեռ չճշտված են։
Նախնական տեղեկություններով՝ սպանվածի կողքին զրահապատ ավտոմեքենա է, որը պատկանում է նրան։ Նույնպես նախնական տվյալներով՝ սպանվածն ինչ-որ մեկի թիկնապահն է։
Նշենք, որ Toyota Land Cruiser ավտոմեքենայի պետհամարանիշները ռուսաստանյան են։
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, քննիչները և դատաբժշկական փորձագետները։ Լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ իրավապահներին և մանրամասներ ճշտել։