Մատչելիության հղումներ

ԵՄ ղեկավարները Մինսկի գործողությունները բնորոշում են իբրև «սպառնալիք միջազգային անվտանգությանը»


Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ասուլիսի ժամանակ, Բրյուսել, 25-ը մայիսի, 2021թ․
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ասուլիսի ժամանակ, Բրյուսել, 25-ը մայիսի, 2021թ․

Եվրամիության գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ասել է, որ Ryanair ավիաընկերության օդանավի հետ Բելառուսում տեղի ունեցած միջադեպը «սպառնալիք է քաղաքացիական ավիացիայի անվտանգությանը, դա սպառնալիք է միջազգային անվտանգությանը»։ Նա նաև հայտնել է, որ Եվրոպական խորհուրդը պահանջել է անհապաղ ազատ արձակել կալանավորված լրագրող Ռոման Պրոտասևիչին։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, թե դա «հարձակում է արտահայտվելու ազատությունների և եվրոպական ինքնիշխանության վրա»։ «Այդ վրդովեցուցիչ վարքագիծը պետք է ուժեղ պատասխան ստանա։ Եվրոպական խորհուրդը որոշել է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել առևանգման մեջ ներգրավված անձանց, ինչպես նաև (Բելառուսի) ռեժիմին ֆինանսավորող գործարար և տնտեսական սուբյեկտների նկատմամբ»։

Կիրակի օրը Բելառուսի իշխանությունները Ryanair ավիաընկերության օդանավին կեղծ ահազանգով ստիպել են շեղվել ուղուց, հարկադիր վայրէջք կատարել Մինսկում և ձերբակալել են օդանավում գտնվող լրագրող Ռոման Պրոտասևիչին։ Տելեգրամի կանալներով նա ակտիվորեն լուսաբանում էր Բելառուսի նախագահի դեմ ցույցերը։ Իշխանությունները նրա դեմ քրեական գործ էին հարուցել և հետախուզում հայտարարել։

XS
SM
MD
LG