Մատչելիության հղումներ

Թուրքիայում մեկնարկել է իրավապաշտպան Օսման Քավալայի դատավարությունը


Թուրքիայի դատարանում մեկնարկել է իրավապաշտպան, բարերար Օսման Քավալայի դատավարությունը։

Հայտնի հրապարակախոսն ու նույն գործով անցնող 15 այլ ամբաստանյալներ մեղադրվում են 2013-ին Ստամբուլում զանգվածային ցույցեր կազմակերպելու մեջ։ Արևմտյան երկրներն ու իրավապաշտպան կազմակերպությունները, մինչդեռ, գործը շինծու են որակում։

Երկու տարի առաջ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հորդորել էր Անկարային անհապաղ ազատ արձակել Քավալային, նույն կոչը բազմիցս տարածել են նաև Վաշինգտոնն ու Եվրամիության երկրները։

Քավալան տարիներ շարունակ պայքարել է Թուրքիայում ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի մշակութային ժառանգությունը պահպանելու, ազգամիջյան տարաձայնությունները հարթելու համար։

Տարիներ առաջ նա այցելել էր Երևան, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

XS
SM
MD
LG