Մատչելիության հղումներ

Հայաստանից դիմում ՀԱՊԿ-ում դեռ չեն ստացել


ՀԱՊԿ և անդամ պետությունների դրոշները, արխիվ
ՀԱՊԿ և անդամ պետությունների դրոշները, արխիվ

Պաշտոնական Երևանը դեռ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարություն պաշտոնական դիմում չի ուղարկել Սյունիքի սահմանին ստեղծված իրավիճակի շուրջ, ՏԱՍՍ-ին ասել է կազմակերպության խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։ «Այսօրվա դրությամբ հայկական կողմից դեռ որևէ պաշտոնական դիմում, որևէ փաստաթուղթ չի ստացվել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ», - ասել է նա։

Զայնետդինովը նաև նշել է, որ շարունակվում են շփումները Հայաստանի պաշտոնատար անձանց հետ։ «Մասնավորապես, այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ, որի ընթացքում քննարկվել է Սյունիքի շրջանների սահմանակից տարածքներում ստեղծված իրավիճակը», - ասել է ռազմական դաշինքի խոսնակը։

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ Անվտանգության խորհրդի նիստում էր հայտարարել, թե Երևանը դիմում է ՀԱՊԿ-ին՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար:

Պաշտոնական Երևանը հաղորդում է ադրբեջանական զինուժի՝ Հայաստանի տարածք ներխուժման և Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում առաջխաղացման մասին։

Բաքուն, մինչդեռ, պնդում է՝ ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»

XS
SM
MD
LG