Մատչելիության հղումներ

Այվազյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը


Արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Այվազյանը ռազմական դաշինքի գլխավոր քարտուղարին ներկայացրել է մայիսի 12-ից Հայաստանի պետական սահմանին ստեղծված իրավիճակը՝ «անթույլատրելի համարելով ՀԱՊԿ անդամ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ոտնձգության փորձը»։

Ըստ Հայաստանի արտգործնախարարության, Այվազյանը նշել է, որ այս զարգացումները լուրջ սպառնալիք են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:

ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի արձագանքի մասին չի հաղորդվում։ Նշվում է միայն, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել «նմանօրինակ իրավիճակներում Հավաքական անվտանգության պայմանագրի դրույթների և ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված գործիքակազմի կիրառման շուրջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG