Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 493-ով, բուժվածներինը՝ 452-ով, գրանցվել է մահվան ևս 13 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 493-ով՝ հասնելով 217 հազար 900-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 13 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 452-ով և հասել 201 հազար 599-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 954 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 909-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 հազար 178-ի, ևս 1029 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 11 հազար 134 մարդ։

XS
SM
MD
LG