Մատչելիության հղումներ

Ջրային կոմիտեի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել


Վահագն Գևորգյան, արխիվ
Վահագն Գևորգյան, արխիվ

Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել, Հակակոռուպցիոն կոմիտեից են փոխանցել «Ազատության»-ը՝ չմանրամասնելով, թե ինչ մեղադրանքի մասին է խոսքը։

Գևորգյանը սկզբում ձերբակալվել էր, հիմա տնային կալանքի տակ է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 20-ի որոշմամբ, նա ազատվել է այս պաշտոնից, որը զբաղեցնում էր 2021 թվականից։

Վահագն Գևորգյանը 2015 թվականին ԲՀԿ-ի ցուցակով ընտրվել էր Աբովյանի քաղաքապետ։ 2019-ի հունիսին նա վերընտրվեց այդ պաշտոնում՝ 395 ձայնով հաղթելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանին։ Այն ժամանակ նա հայտարարեց, որ անկուսակցական է, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ի հետ իր կապը Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանի հետ մանկությունից է գալիս։

2020-ի մարտին նրա դեմ քրեական գործ էր հարուցվել՝ համայնքային հողամասերի ինքնակամ զավթումն ու շինությունների ինքնակամ կառուցումը չկասեցնելու համար։ Նա մեղադրանքն անհիմն էր համարել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG