Մատչելիության հղումներ

Հայաստանը մերժել է Ադրբեջանի մասնակցությունը ԵԱՏՄ նիստին


Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ հայկական կողմը դեմ է եղել հյուրի կարգավիճակով Ադրբեջանի մասնակցությանը Կազանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:

«Որևէ երրորդ երկրի մասնակցության համար անհրաժեշտ է կոնսենսուս, բնականաբար, այդ հարցում կոնսենսուս չի եղել, մասնավորապես, Հայաստանը դեմ է արտահայտվել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությանը», - ասել է փոխվարչապետի պաշտոնակատարը:

Ապրիլի 23-ին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նշել է, որ «Ադրբեջանի մասնակցության հարցը դեռ լուծված չէ»:

XS
SM
MD
LG