Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Կազանում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլանված կազմով նիստին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը։
Ըստ Գևորգյանի՝ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է․ - «Արդյունաբերության ոլորտը ԵԱՏՄ տնտեսական համակարգի շարժիչ ուժերից է»։
Ընդլայնված նիստի մասնակիցներն են ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները՝ Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի վարչապետ Ուլուկբեկ Մարիպովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։
Մասնակցում են նաև ԵԱՏՄ-ում դիտորդ պետությունների կառավարությունների ղեկավարները՝ Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլահ Արիպովը և Մոլդովայի վարչապետի պաշտոնակատար Աուրելի Չոկոն (առցանց ձևաչափով) և հրավիրյալ երկրների պաշտոնական պատվիրակությունների ղեկավարները՝ Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռոսուլզադը և Թուրքմենստանի փոխվարչապետ Սերդար Բերդիմուհամեդովը, ներկայացվել է Կուբայի վարչապետ Մանուել Կրուսի վիդեոուղերձը։
Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը տեղի է ունեցել երեկ՝ ապրիլի 29-ին։
Տե՛ս նաև այստեղ