Մատչելիության հղումներ

ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները հաստատել են մասնակցությունը Կազանի համաժողովին


ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, Մոսկվա, արխիվ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, Մոսկվա, արխիվ

Ադրբեջանի հնարավոր ներկայության խնդիրն առկախ վիճակում է:

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր ասել է, որ Եվրասիական տնտեսական համագործակցության բոլոր մասնակից երկրների կառավարությունների ղկավարները հաստատել են մասնակցությունը Կազանում ապրիլի 30-ին նախատեսված համաժողովին:

«Ադրբեջանի մասնակցության հարցն առայժմ չի լուծվել», - նշել է Օվերչուկն, ավելացնելով, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը չի ստացել որևէ տեղեկություն այն մասին, որ Հայաստանն առարկություն կներկայացնի համաժողովում Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ:

2021 թվականին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջին նիստը գումարվել է փետրվարի 5-ին Ալմա-Աթայում, իսկ նախորդ նիստը անցյալ տարվա դեկտեմբերի 4-ին, տեղի է ունեցել Մոսկվայում:

Եվրասիական տնտեսական համագործակցության անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը: Դիտորդի կարգավիճակ ունեն Մոլդովան, Ուզբեկստանը և Կուբան:

Վերջին շաբաթների ընթացքում քաղաքական շրջանակներում քննարկվում է ԵԱՏՄ-ին՝ դիտորդի կարգավիճակով, Ադրբեջանի միանալու հնարավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG