Մատչելիության հղումներ

Հնդկաստանում մեկ օրում կորոնավիրուսի գրեթե 402 հազար ախտահարում է գրանցվել


Կորոնավիրուսով ախտահարված բնակիչը բուժում է ստանում «Սուրբ Ընտանիք» հիվանդանոցում, Նյու Դելի, Հնդկաստան, 29 ապրիլի, 2021թ.
Կորոնավիրուսով ախտահարված բնակիչը բուժում է ստանում «Սուրբ Ընտանիք» հիվանդանոցում, Նյու Դելի, Հնդկաստան, 29 ապրիլի, 2021թ.

Հնդկաստանում մայիսի 1-ին գրանցվել է կորոնավիրուսի ռեկորդային աճ՝ 401 հազար 993 նոր ախտահարում մեկ օրում:

Անցած 24 ժամում վիրուսից մահացել է 3 հազար 523 հիվանդ, ընդհանուր հաշվով Հնդկաստանում COVID-19 հիվանդությունից մահացել է մոտ 212 հազար մարդ:

Այս օրերին աշխարհի տարբեր երկրներ Հնդկաստան են ուղարկում մարդասիրական օգնություն՝ դիմակներ, թթվածնի բալոններ, դեղորայք և պատվաստանյութեր: Հնդկաստանում կորոնավիրուսով ախտահարվել է 19 միլիոն մարդ:

Հնդկաստանը համարվում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի թիվ մեկ արտադրող երկիրը, սակայն ավելի քան 1 միլիարդ 380 միլիոն բնակչությամբ երկրում այս օրերին վակցինայի ակնհայտ պակաս է զգացվում:

XS
SM
MD
LG