Աշխարհում կորոնավիրուսով ախտահարումների ընդհանուր թիվը գերզանցել է 150 միլիոնը, միայն անցած մեկ օրում վարակվել է 870 հազար մարդ, COVID-19 հիվանդությունից մայիսի 30-ի դրությամբ մահացել է շուրջ 3 միլիոն 160 հազար հիվանդ:
Աշխարհում առավել մեծ թվով հիվանդներ են Միացյալ Նահանգներում, որտեղ, Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով, վարակվել է ավելի քան 32 միլիոն 342 հազար մարդ, մահացել է մոտ 576 հազար հիվանդ:
Ծանր իրավիճակ է նաև Հարավային Ամերիկայում, հատկապես Բրազիլիայում, որտեղ վարակվել է ավելի քան 14 միլիոն մարդ և մահացել է ավելի քան 400 հազար հիվանդ:
Հյուսիսային և Հարավային Ամերիկայում ընդհանուր հաշվով գրանցվել է ավելի քան 62 միլիոն ախտահարում է և ավելի քան 1.5 միլիոն մահվան դեպք: