Մատչելիության հղումներ

Ամերիկան Հնդկաստանին փոխանցում է 100 միլիոն դոլարի օգնություն կորոնավիրուսի դեմ պայքարելու համար


Կորոնավիրուսով հիվանդին թթվածնին են տրամադրում, Ահմադաբադի քաղաքային հիվանդանոց, Հնդկաստան:
Կորոնավիրուսով հիվանդին թթվածնին են տրամադրում, Ահմադաբադի քաղաքային հիվանդանոց, Հնդկաստան:

Ամերիկայի Միացյալ Նահանգները 100 միլիոն դոլարի օգնություն է տրամադրում կորոնավիրուսի համավարակի դեմ դժվարությամբ պայքարող Հնդկաստանին:

Ամերիկացիները, մասնավոորապես, ուղարկում են հազար բալոն թթվածին, N95 տեսակի 15 միլիոն դիմակ և մեկ միլիոն արագ ախտորոշիչ թեստեր:

Բացի այդ, Միացյալ Նահանգները Հնդկաստանին կօգնի «ԱստրաԶենեկա» տեսակի պատվաստանյութի 20 միլիոն դեղաչափ արտադրելու հարցում:

Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել 22 տոննա մարդասիրական օգնություն, այդ թվում` դիմակներ և դեղամիջոցներ, իսկ առաջիկայում կուղարկի "Спутник V” տեսակի պատվաստանյութի խմբաքանակ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը միջազգային համայնքին խնդրել է օգնել Հնդկաստանին, որտեղ «սարսափելի կացություն է ստեղծվել»:

Հիվանդանոցները չեն հասցնում սպասարկել բոլոր ախտահարվածներին, քանի որ նրանց թիվը ժամ առ ժամ ավելանում է:

Հնդկաստանում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 200 հազար մարդ, միայն անցած օրում 3 գազար 600 մարդ է մահացել: Ընդհանուր հաշվով Հնդկաստանում ախտահարվել է 18 միլիոն մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG