Մատչելիության հղումներ

Լեոնիդ Սլուցկիի պնդմամբ՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը Միացյալ Նահանգները «փորձում է սանձել անհնազանդ Անկարային»


Ռուսաստանի Պետական դումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին, Մոսկվա, արխիվ
Ռուսաստանի Պետական դումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին, Մոսկվա, արխիվ

Ռոսաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Պետական դումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին այսօր հայտարարել է, թե Միացյալ Նահանգները ճնշում է բանեցնում Թուրքիայի վրա ռուսական արտադրության C-400 (S-400) տեսակի զենիթահրթիռային համալիրներ գնելու և Ռուսաստանի հետ մի շարք խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում համագործակցելու համար:

Սլուցկու համոզմամբ, նույն նպատակն ուներ նաև Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

«Դրան կարող են հաջորդել ամերիկյան դատարաններում Թուրքիայի դեմ բազմաթիվ հայցեր, ուստի, այդ ճանաչումը վտանգավոր է Անկարայի համար»,- ասել է ռուսաստանցի օրենսդիրը:

Նրա խոսքով` Անկարան վաղուց է ամերիկյան վերնախավի աչքերում դարձել գրգռիչ գործոն, այդ թվում` Ռուսաստանի հետ համագործակցելու և S-400-ներ ձեռք բերելու պատճառով:

«Բայդենի և պետական դեպարտամենտի համար 1915 թվականի իրադարձությունները Հայոց ցեղասպանություն անվանելու հիմքում ոչ թե պատմական ճշմարտության հաստատումն է, այլ շատ առումներով անհնազանդ Անկարային սանձելու մղումը, դա միանշանակ է», - ասել է Լեոնիդ Սլուցկին:

XS
SM
MD
LG