Մատչելիության հղումներ

Արցախում երեկ հայտնաբերվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք՝ 93 թեստավորումից


Ապրիլի 27-ին կատարվել է 93 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6 հազար 335 քաղաքացու հետազոտություն, որից 777-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։ Ընդհանուր առմամբ կատարվել է 23 հազար 790 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 661 դեպք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG