Մատչելիության հղումներ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք


Արցախում երեկ կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահին կորոնավիրուսով ստացիոնար բուժում է ստանում 36 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6184 քաղաքացու հետազոտություն, որից 764-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2648 դեպք: Կատարվել է 23 հազար 639 թեստավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG