Մատչելիության հղումներ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք 


Արցախում ապրիլի 26-ին կատարվել է 58 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք:

Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 32 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6 հազար 242 քաղաքացու հետազոտություն, որից 768-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ընդհանուր առմամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 652 դեպք: Կատարվել է 23 հազար 697 թեստավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG