Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը ստորագրել է ընտրություններում ռեյտինգային ցուցակները վերացնող օրենքը


Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանն այսօր ստորագրել է ապրիլի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունված «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքէջը։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օրենքի ընդունումից հետո 21-օրյա ժամկետում չէր ստորագրել օրենքը և չէր վիճարկել դրա սահմանադրականությունը, իսկ այդ ժամկետի լրանալուց հետո օրենքի ստորագրման լիազորությունն, ըստ Սահմանադրության, փոխանցվել է ԱԺ նախագահին:

XS
SM
MD
LG