Մատչելիության հղումներ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք


Արցախում երեկ կատարվել է 80 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 7 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5 հազար 50 քաղաքացու հետազոտություն, որից 655-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ընդհանուր առմամբ հաստատվել է Covid-19-ի 2 հազար 539 դեպք: Կատարվել է 22 հազար 498 թեստավորում:

XS
SM
MD
LG