Հայաստանում երեկ կատարվել է 4 հազար 829 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1009 նոր դեպք: Առողջապահության նախարարության փոխանցմամբ` առողջացածների թիվն ավելացել է 1020-ով, գրանցվել է 23 մահվան դեպք:
Ապրիլի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 202 հազար 167 դեպք, որոնցից 181 հազար 180-ը` առողջացած, 3 հազար 720-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 հազար 315 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 899 հազար 290 թեստավորում:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 952 է: