Մատչելիության հղումներ

Նախագահը պետական բուհերի ռեկտորների հետ քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթը


Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է մի շարք պետական բուհերի ռեկտորների հետ:

Ըստ նախագահի գրասենյակի՝ հանդիպմանը մասնակցել են Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Ռուբեն Աղգաշյանը, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթին: Բուհերի ռեկտորներն իրենց տեսակետներն ու մոտեցումներն են ներկայացրել փաթեթի վերաբերյալ:

Այսօր ավելի վաղ նախագահը եղել է Գիտությունների ազգային ակադեմիայում։ Նրա առաջարկով ԳԱԱ-ն այսօր խորհրդի նիստ է գումարել։ Արմեն Սարգսյանը ցանկացել է լսել իր սեղանին դրված օրենսդրական փաթեթի վերաբերյալ նաև խորհրդի անդամների տեսակետները։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովը մարտի վերջին ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը: ԳԱԱ ցանցում գործած ինստիտուտների գիտնականները նոր օրենքում բարեփոխումներ չեն տեսնում։

XS
SM
MD
LG