ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, առաջին անգամ ժամանելով Բրյուսել, մասնակցում է ՆԱՏՕ-ի արտգործնախարարների մարտի 23-24-ը անցկացվող հանդիպմանը։ Նա խոստացել է վերակառուցել ու ամրապնդել ՆԱՏՕ-ն և խորհրդակցել դաշնակիցների հետ Աֆղանստանում առաջընթացի հասնելու համար։
Նախատեսված են նաև ԱՄՆ-ի պետքարտուղարի հանդիպումները Եվրամիության ղեկավարների հետ։