Մատչելիության հղումներ

ԱՄՆ պաշտպանության նախարարն առաջին անգամ այցելել է Աֆղանստան


ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, արխիվ
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, արխիվ

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն առաջին անգամ այցելել է Աֆղանստան:

Քաբուլի պետական հեռուստառադիոկայանի փոխանցմամբ, Օսթինը Հնդկաստանից է հասել Աֆղանստան:

Մայրաքաղաք Քաբուլում նրան պետք է ընդունեն Աֆղանստանի բարձրաստիճան ղեկավարներն, այդ թվում նախագահ Աշրաֆ Ղանին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անցած շաբաթ ասել է, թե Վաշինգտոնի համար դժվար կլինի կատարել Աֆղանստանից զորամիավորումները մինչև մայիսի 1-ը դուրս բերելու պայմանավորվածությունը, որը համաձայնեցրել են նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը և «Թալիբան» շարժման ղեկավարները:

Թալիբները մարտի 19-ին նախազգուշացրել են, թե «պայմանավորվածության դրժումը հղի է ծանր հետևանքներով»:

«Եթե ամերիկյան ուժերը մնան Աֆղանստանում մայիսի 1-ից հետո՝ դա կլինի խախտում, ընդ որում՝ ոչ մեր կողմից, և այդ խախտմանը կլինի պատասխան», - ասել է «Թալիբան»-ի խոսնակ Սուհայիլ Շահինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG