Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարն այսօր մեկնում է Բրյուսել՝ հանդիպելու ՆԱՏՕ-ի և ԵՄ ղեկավարների հետ


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր կմեկնի Բրյուսել՝ հանդիպելու ՆԱՏՕ-ի և Եվրամիության ղեկավարների հետ՝ տրանսատլանտյան կապերը վերականգնելու՝ նախագահ Ջո Բայդենի ջանքերի շրջանակներում:

Բլինքենը կմասնակցի ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը և մարտի 23-ին, 24-ին խորհրդակցություններ կանցկացնի դաշնակիցների և դաշինքի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

«Բրյուսելյան հանդիպումները կոչված են ընդգծելու Բայդենի վարչակազմի վճռականությունը` ամրապնդելու տրանսատլանտյան դաշինքը և ակտիվացնելու մեր կապերը դաշնակիցների հետ ՆԱՏՕ-ի միջոցով», - ասված է Պետքարտուղարության հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG