Մատչելիության հղումներ

COVID-19. Հայաստանում համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ


Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ, հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 7 հազար 858 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (3487 դեպք) աճել է 125 տոկոսով։

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ եթե ինչպես բնակչության, այնպես էլ տնտեսվարող կազմակերպությունների կողմից չպահպանվեն անվտանգության կանոնները, ապա մոտակա 7 օրվա ընթացքում կարձանագրվի հիվանդության մոտ 6 հազար 820 նոր դեպք:

«Վարակի վերարտադրության ցուցանիշը (7 օրվա հաշվարկով) 16.03.2021-ի դրությամբ կազմում է 1.48, ինչը նշանակում է, որ եթե ինչպես բնակչության, այնպես էլ տնտեսվարող կազմակերպությունների կողմից չպահպանվեն անվտանգության կանոնները, մասնավորապես՝ դիմակի կրումը բաց և փակ տարածքներում, ձեռքերի ախտահանումը կամ լվացումը օճառով, ինչպես նաև սոցիալական հեռավորության պահպանումը առնվազն 1.5 մետր, ապա մոտակա 7 օրվա ընթացքում կարձանագրվի հիվանդության մոտ 6820 նոր դեպք, ինչը կազմում է այսօրվա բուժում ստացողների մոտավորապես 69%-ը», - ասված է հաղորդագրությունում:

Մարտի 18-ի դրությամբ, համաձայն հաղորդագրության, Հայաստանում արձանագրվել է 181 հազար 165 դեպք, որից՝ 9 հազար 830-ը (5.4%) ստանում են բուժում, 167 հազար 186 (92.3%) անձ առողջացել է, 3 հազար 301 դեպքում արձանագրվել է մահվան ելք, մահաբերությունը կազմում է 1.8 տոկոս:

Հիշեցնենք՝ Հայաստանում երեկ՝ մարտի 20-ին կատարվել է 4 հազար 965 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 586 նոր դեպք: Առողջացածների թիվն ավելացել է 312-ով, գրանցվել է մահվան 16 նոր դեպք:

XS
SM
MD
LG