Աշխարհում կրոնավիրուսով ախտահարումների ընդհանուր թիվը գերազանցել է 121 միլիոնը, COVID-19 հիվանդությունից մահացել է ավելի քան 2 միլիոն 680 հազար մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, կորոնավիրուսի վիճակագրությամբ առաջին տեղում Միացյալ Նահանգներն է, որտեղ վարակվել է ավելի քան 29 միլիոն 317 հազար մարդ և մահացել է շուրջ 534 հազար մարդ:
Երկրորդ տեղում Բրազիլիան է՝ շուրջ 11 միլիոն 694 հազար ախտահարված և շուրջ 285 հազար մահվան դեպք:
Ավելի քան 2 միլիոն ախտահարումներով երկրներն են` Ռուսաստանը, Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իրանը և Կոլումբիան:
Համավարակի մեկնարկից սկսած աշխարհի գիտնականները ստեղծել են պատվաստանյութի ավելի քան 260 տեսակներ, դրանցից մոտ մեկ տասնյակն արդեն կիրառվում է, 82-ն էլ կլինիկական փորձարկումների փուլում են Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Ռուսաստանում, Բրիտանիայում և Չինաստանում: